|
Սարի գագաթին Հարաւի քամուց Թեւերն, է բացել մենաւոր մի ծառ Եւ զուր է փորձում համբաձուել երկինք։ Մայրս թէ փորձի ինձնից հեռանայ, Ես երգերիս մէջ կը պահեմ նրան։ Նա ամենալաւ երգն է ինձ տուել՝ Իմ սիրտը փոքրիկ։ Աշտարակների քարէ թիկունքից Մի աստղ է ելնում՝ Խորհրդանիշը մի նոր գիշերուայ. Մեզանից անշուշտ ոմանք չեն տեսնի Լուսաստղը՝ վաղուայ երկնքում փայլող։ Ես մանկութիւնից իմ մօր սրտով եմ Աշխարհի բոլոր սրտերը չափում. Մայրս թէ փորձի ինձնից հեռանայ, Ես երգերիս մէջ կը պահեմ նրան։ ԱՐԵՒՇԱՏ ԱՒԱԳԵԱՆ |