|
Անչափ քաղցր էր, Երբ աչերիդ նայեցի, Դրանց խորքը ես սուզւեցի Եւ երբ գտայ գաղտնիքը քո, Սիրոյ կախարդանքը զգացի: Դու քնքուշ, դու բարի, Ոնց ալ արեւ Ծագեցիր իմ սրտում, Արեւելք դարձար՝ Մութ ու թախծոտ իմ աչերում արեւմտեան, Որքա՜ն կուզէի այդ մի րոպէն Անաւարտ լինէր ու յաւերժական: ԱՆԳԻՆԷ ՎԱՐԴԱՆԵԱՆ
|