ԶԱՆԳԵՐԻ ՁԱՅՆ


Իմ հանգուցյալ բարեկամ՝
Աղասի Հովհաննիսյանի հիշատակին


Ամեն անգամ որ կարդում եմ
Թերթերում մահազդ
Կամ երբ լսում եմ
Ծանոթ, բարեկամ,
Հեռու-հեռավոր
Ինչ որ ազգական վախճանվել Է նոր
Եվ թե աշխարհի ինչ որ մի ծայրում
Մի անծանոթ մարդ
Մեռել, սպանվել
Նույնքան եմ տխրում
Այնքան եմ տխրում
Որ ասես երբեք
Էլ չի ծագելու արեւը երբեք
Եվ աշխարհը ողջ
Պիտ խորասուզվի
Մութերում հավետ
Ո՛վ մարդ լսում ես զանգերի ձայնը
Այս վայրկանական կյանքում տխրուրախ
Գեթ մի ակնթարթ
Իմ ձայնը լսի՛ր
Իմ հառաչանքը՝
Քո սիրո կարոտ։

ԱՀՄԱԴ ՆՈՒՐԻԶԱՏԷ

26 Մայիս 2002, Թէհրան



ՆԱԽՈՐԴ ԷՋ